Մոսկվան արտաքսում է Բուլղարիայի դեսպանատան մի քանի աշխատակիցների
Մոսկվան արտաքսում է Բուլղարիայի դեսպանատան մի քանի աշխատակիցների, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։
Նախարարությունից պարզաբանել են, որ իրենց մոտ են կանչել Բուլղարիայի դեսպան Աթանաս Կրիստինին և նրան հանձնել բողոքի նոտա, որը պատասխան է այս տարվա մարտին բուլղարական կողմից ՌԴ դեսպանատան տասը դիվանագետներին Սոֆիայում «պերսոնա նոն գրատա» հայտարարելու անհիմն որոշման»,- հայտնել են ԱԳՆ-ից։
Հաղորդագրության մեջ չի նշվում արտաքսվող դիվանագետների ստույգ թիվը և ժամկետը, որի ընթացում նրանք պետք է լքեն երկիրը։
Ուրկրաինայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր Ռուսաստանը բախվել է իր դիվանագետների աննախադեպ արտաքսմանը. ըստ ՌԻԱ Նովոստիի, նրանց թիվը 300-ից ավելի է:
Մոսկվան ամեն անգամ հայտարարում է այդ գործողությունների անօրինականության և հակահարված տալու իրավունքի մասին, բազմաթիվ դեսպանատների աշխատակիցներ արդեն լքել են երկիրը։
Միևնույն ժամանակ, նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով, Կրեմլը ցավում է արևմտյան երկրների նման գործողությունների համար, քանի որ դա նեղացնում է աննախադեպ բարդ միջավայրում հաղորդակցության հնարավորությունները։