Ռուաստանի և Ուկրաինայի պատճառով սպասվում է խոշոր ճգնաժամ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը ոչ միայն ավերածություններ ու մահ է բերում ռուսներին և ուկրաինացիներին, այլև ողջ աշխարհին խոստանում է պարենային սուր ճգնաժամ և աղքատության աճ, հայտնում է BBC լրատվամիջոցը։
Մինչ պատերազմն այս երկու երկրները եղել են սննդամթերքի խոշոր վաճառողներ և առաջատար դիրքեր են զբաղեցրել հացահատիկի և բուսական յուղերի շուկայում։ Իսկ Ռուսաստանը նաև նավթի, նավթամթերքի և պարարտանյութերի, ինչպես նաև դրանց համար հումքի՝ բնական գազի ամենախոշոր վաճառողն է։
Այժմ այդ պաշարները պակասում են, քանի որ Ուկրաինան ինքը պարենի պակաս ունի, իսկ Ուկրաինայի հացահատիկի նավահանգիստները արգելափակված են ռուսական նավատորմի մնացորդներով: