Հայտնի է, թե ինչու Ռեալը կարող է հրաժարվել Հոլանդին գնելու մտքից
Մադրիդի «Ռեալը» շարունակում է աշխատել ծրագրեր կազմել ամառային տրանսֆերային շուկայի համար։ «Սերուցքայինները» առաջնահերթություն են տալիս Կիլիան Մբապեի (ՊՍԺ) և Էրլինգ Հոլանդի (Դորտմունդի «Բորուսիա») տրանսֆերներին, սակայն երկրորդ տարբերակը գնալով սկսում է շփոթեցնել մադրիդյան ակումբի ղեկավարությանը:
Goal հրատարակությունը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալը» ավելի ու ավելի է մտածում նորվեգացու ֆինանսական պահանջների մասին։ Միաժամանակ, ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը սկսել է շատ հաճախ վնասվածքներ ստանալ։
Արքայական ակումբին անհանգստացնում են Հոլանդի աշխատավարձի պահանջները և վնասվածքների հաճախակիությունը:
«Ռեալում» որոշակի զուգահեռներ են անցկացնում Գարեթ Բեյլի և Էդեն Ազարի հետ. Այս խաղացողներին գնել են մեծ գումարով, սակայն նրանց հետ կապված խնդիրների թիվը այս պահին բավականին շատ է։