Ռիհաննան և Ասափ Ռոքին բաժանման մասին լուրերից հետո ժամանել են երգչուհու հայրենիք
Ռիհաննայի երկրպագուները կարող են հանգիստ լինել, երգչուհին արդեն երկրորդ անգամ է հայտնվել հանրության առաջ իր սիրելիի հետ այն բանից հետո, երբ համացանցում տարածվել էր լուրը նրանց բաժանման մասին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ երկրպագուներից մեկը տարածել էր տեղեկատվություն այն մասին, իբրև թե Ասափ Ռոքին դավաճանել է երգչուհուն իր ոճաբանի հետ․ ոճաբանն իր հերթին իր ինստագրամյան էջում հերքել է, իսկ երկրպագուն ներողություն խնդրել: Հատկանշական է, որ զույգը ոչ մի կերպ չեր մեկնաբանել այս տեղեկությունները։
Նախօրեին երգչուհին իր բոյֆրենդի հետ կարճատև ընթրիքի է գնացել Բարբադոսի կենտրոնում․ նշենք, որ Բարբադոսը Ռիհաննայի հայրենիքն է , որտեղ էլ երգչուհին որոշել է լույս աշխարհ բերել իր առաջնեկին։