Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հերքել է այն մեղադրանքները, որ ինքը 2020թ․ լոքդաունի ժամանակ մասնակցել է Դաունինգ սթրիթում տեղի ունեցած երեկույթին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հերքել է այն մեղադրանքները, որ ինքը 2020թ․ լոքդաունի ժամանակ մասնակցել է Դաունինգ սթրիթում տեղի ունեցած երեկույթին, հաղորդում է Times-ը՝ հղում անելով աղբյուրին։
Թերթը նշում է, որ նա հայտարարել է, որ չնայած վճարված տուգանքին՝ ինքը չի խախտել սահմանափակումները։ Ջոնսոնը խոստովանել է, որ սխալներ եղել են, սակայն հրաժարվել է լոքդաունի ժամանակ այցելած միջոցառումները երեկույթներ անվանել։
«Եթե դուք մի հավաքից մյուսն եք այցելում, եւ դա տեղի է ունենում ցերեկը ժամը երկուսին, ապա դա երեկույթ չիհամարվում»,-թերթը մեջբերել է նրա խոսքը։
Թերթի տվյալներով՝ Ջոնսոնը պնդել է, որ իր ելույթները բացառապես աշխատանքային բնույթ են կրել։