Ես իշխանության հետ հարաբերություններ չունեմ. Դավիթ Անանյան
Ես իշխանության հետ հարաբերություններ չունեմ: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը
«Իշխանության մեջ գտնվող առանձին մարդկանց հետ որոնք փոխհարաբերություններ ունեմ, որոնք պրոֆեսիոնալ եւ գործնական են: Ես իմ կարողություններով ցանկացած ժամանակ եւ ցանկացած անձի պիտանի եմ լինում: Եթե խորհուրդների կարիք ունի, ցանկացած մարդ կարող է ինձ հետ հաղորդակցվել»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ինչ-որ պահի միանա Ազատության հրապարակում ընդդիմության պայքարին, Դավիթ Անանյանը պատասխանեց. «Եթե որպես շարքային քաղաքացի, կգտնեմ, որ պահը հասունացել է, եւ իմ մասնակցությունը շատ որոշիչ է, իհարկե, ես այստեղ կլինեմ: Եթե որոշում կայացնելու լինեմ, թե իմ տեղը որտեղ է, իմ տեղն այստեղ է»:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե քաղաքական այս ընդվզումները վնասում են տնտեսության աշխուժացմանը, տուրիզմի զարգացմանը, ան նկատեց. «Արդեն տեւական ժամանակ քաղաքական իրավիճակն այնպիսին է, այսինքն անկայուն է, որ չեմ կարծում, թե այս քաղաքական ընդվզումները լրացուցիչ ինչ-որ խոչընդոտներ կստեղծեն»: