Ուկրաինայից մեկնումն իրականացվում է արտասահմանյան անձնագրով․ Ուկրաինայի պետական սահմանային ծառայություն
Ուկրաինայի պետական սահմանը հատելու համար չափահաս քաղաքացիները պետք է ունենան արտասահմանյան անձնագիր։ Այս մասին ասվում է պետական սահմանային ծառայության պարզաբանման մեջ, փոխանցում է Укринформ-ը։
«Պետական սահմանով անձանց մեկնումն իրականացվում է վավեր անձնագրի կամ օրենքով նախատեսված այլ փաստաթղթերի հիման վրա։ Ուկրաինայի չափահաս քաղաքացիների անցումը կատարվում է միջազգային անձնագրերով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ծառայությունը նշել է, որ տարհանման, բուժման նպատակով արտերկիր մեկնող անձանց առնչությամբ կարող են ընդունվել առանձին որոշումներ, եւ կարեւոր է ունենալ ուղեւորության նպատակը հաստատող անհրաժեշտ փաստաթղթեր։
Ռազմական դրության ընթացքում մինչեւ 16 տարեկան երեխաների մեկնումը հնարավոր է ծնողներից մեկի, տատիկի, պապիկի, չափահաս եղբոր, քրոջ, խորթ մոր, խորթ հոր կամ ծնողներից մեկի կողմից լիազորված այլ անձանց ուղեկցությամբ՝ վավերացված գրավոր հայտարարությամբ։