«Գերբնական գազանները․ Դամբլդորի գաղտնիքները» ֆիլմը տապալվել է վարձույթում
«Գերբնական գազանները․ Դամբլդորի գաղտնիքները» ֆիլմն առաջին հանգստյան օրերի ընթացքում հյուսիսամերիկյան վարձույթում 43 միլիոն դոլար է հավաքել։ Սա «Հարի Փոթերի» կինոտիեզերքի հետ կապված նոր ֆիլմաշարի առաջին ամենացածր ցուցանիշն է, հայտնում է Deadline-ը։
«Դամբլդորի» նախորդները՝ առաջին «Գազաններն» ու սիքվելը՝ «Գրին դե Վալդի հանցանքները», ԱՄՆ-ում մեկնարկել են համապատասխանաբար 74 եւ 62 միլիոն դոլար եկատումով (համաշխարհային եկամուտը հասել է 814 եւ 650 միլիոն դոլարի)։ Երրորդ մասն առայժմ 192 միլիոն դոլար է հավաքել։
Ֆիլմը պատմում է Ալբուս Դամբլդորի (Ջուդ Լոու) եւ նրա ոխերիմ թշնամու՝ Գալերտ Գրին դե Վալդի (Մադս Միկելսեն) հակամարտության մասին։