Կադիրովը հայտարարել է Ուկրաինայում «կոնկրետ» հատուկ գործողության մեկնարկի մասին
Ուկրաինայում սկսվում է «կոնկրետ» հատուկ գործողություն, ուկրաինացի զինյալներին խորհուրդ է տրվում հանձնվել ռուսական զորքերին։ Այս մասին elegram-ի իր ալիքում գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։
«Հիմա կոնկրետ հատուկ գործողություն է սկսվում, հիմա կոնկրետ արդյունք կլինի, իրենք են դա խնդրել։ Եթե հանկարծ ինչ-որ մեկը չի կարողացել փախչել, փախե՛ք, թողե՛ք ձեր դիրքերը: Փախեք այնտեղ, որտեղ դաշնային զորքերն են։ Ձեզ կընդունեն եւ կկերակրեն»,-գրել է նա։