Թուրքական զորքերը եւ անօդաչուները հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսային Աբու Ռասեյն շրջանի ուղղությամբ․ ԶԼՄ
Թուրքական զորքերը եւ անօդաչուները հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսային Աբու Ռասեյն շրջանի ուղղությամբ, հաղորդում է SANA-ն։
Ականանետներից եւ նռնականետներից կրակն արձակվել է 2019թ․ թուրքական զորքերի կողմից ստեղծված սահմանային անվտանգության գոտուց։
Արդյունքում նյութական վնաս է հասցվել բնակելի շենքերին, կան տուժածներ խաղաղ բնակիչների շրջանում, նրանց թիվը ճշտվում է։
Ինչպես նաեւ հարվածներ են հասցվել Աբու Ռասեյնի եւ դրա շրջակայքի ուղղությամբ Թուրքիայի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերից։
Ականատեսների խոսքով՝ ինտենսիվ կրակի հետեւանքով բնակիչները լքել են իրենց տները՝ ուղեւորվելով դեպի Հասեկե։