Ղրղըզստանն ու Տաջիկստանը կարող են սահմանային խնդիրները լուծել միայն խաղաղ ճանապարհով․ Ռահմոն
Տաջիկստանն ու Ղրղըզստանը կարող են սահմանային խնդիրները լուծել միայն բանակցությունների միջոցով։ Այս մասին հայտարարել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը՝ Ղրղըզստանին սահմանակից Իսֆարա քաղաքի ղեկավարության ու ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ Տաջիկստանի կառավարությունը շահագրգռված է Տաջիկստանի եւ Ղրղըզստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունների անցկացման հարցում որքան հնարավոր է շուտ։ «Սակայն ես ընդգծում եմ, որ սահմանային-տարածքային հարցերի լուծումը, պետական սահմանի համաձայնեցումը եւ դրա սահմանազատումը շատ բարդ գործընթաց է եւ պահանջում է մասնագետների մեծ ջանքեր եւ ժամանակ։ Տաջիկստանը հաստատապես աջակցում է բանակցությունները փոխշահավետ ճանապարհով լուծելուն՝ հաշվի առնելով երկու կողմերի ազգային շահերը»,-ասել է Ռահմոնը։