Թուրքիան Իրաքում նոր ռազմական գործողություններ է սկսել Քրդական բանվորական կուսակցության դեմ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նոր ռազմական գործողություն է սկսել Հյուսիսային Իրաքում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների դեմ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Մեր զինված ուժերը սկսել են «Մագիլ» օպերացիան ահաբեկիչների դեմ՝ կանխելու հյուսիսային Իրաքից ահաբեկչական հարձակումները մեր ժողովրդի եւ անվտանգության ուժերի դեմ եւ ապահովելու մեր անվտանգությունը»,-նրա խոսքը մեջբերում է Anadolu-ն։
«Մեր օպերացիան հաջող շարունակվում է, ինչպես եւ ծրագրվում էր»,-ասել է նա։
Միեւնույն ժամանակ, նշվում է, որ թուրք զինվորականների միակ նպատակն ահաբեկիչներին ոչնչացնելն է։