«Մեկ տարի է՝ լռում եմ հանուն դստերս»․ Քսենիա Բորոդինան արձագանքել է իր նոր ընտրյալի մասին նախկին ամուսնու կատակներին
Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինան հայատարարել է, որ իր նախկին ամուսնը քննարկում է իրեն եւ ի պատասխան նվաստացրել է նրան։ Հաղորդավարուհու մեկնաբանությունը հայտնվել է «Ինստագրամ» սոցիալական ցանցում։
«Դոմ-2» իրապատում-շոուի հաղորդավարուհին հայտարարել է, որ նախկին ամուսինը՝ Կուրբան Օմարովը, քննարկում է իր անձնական կյանքն ամուանալուծությունից հետո, այդ պատճառով էլ որոշել է պատասխանել նրան։ Հեռուստահաղորդավարուհու խոսքով՝ հենց իրեն է նախկին ամուսինը պարտական նրան համար, որ ինստագրամյան էջը հայտնի է եւ այս պահին 5,3 միլիոն հետեւորդ ունի։ Բորոդինան նաեւ նշել է, որ հաջողությունը չի ուղեկցի նման անշորհակալ մարդկանց, որոնք ուրիշի հաշվին են հայտնիություն ձեռք բերել։
«Հիմա լողա այդ մաշված նավակով եւ շնորհակալություն հայտնիր, ես եղել եմ քո կյանքում։ Շնորհակալություն հայտնիր դստերդ, դաստիարակության, նրա զարգացման գործում ներդրման համար։ Որովհետեւ քո կոպեկներն ու խաղալիքները դաստիարակություն չեն։ Ես լռում եմ հանուն նրա։ Քեզ այդքան հետաքրքի՞ր է իմ անկողինը։ Ես մեկ տարի առաջ քեզ դուրս եմ շպրտել այնտեղից։ Դադարիր քննարկել ինձ, դա տարօրինակ է»,- տարակուսանքն է արտահայտել հաղորդավարուհին։