«Երևանի պատմություն»-ը կվերահրատարակվի եռալեզու տարբերակով
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի նախաձեռնությամբ մեկնարկել են «Երևանի պատմություն» գրքի եռալեզու տարբերակի վերահրատարակման աշխատանքները:
Քաղաքապետարանից հայտնում են, որ գործընթացի շուրջ աշխատանքային քննարկում է կազմակերպվել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի, Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի և խմբագրական կազմի այլ պատմաբանների մասնակցությամբ: