Նիկոլաս Քեյջը կողոպտիչներին խնդրել է վերադարձնել 10 միլիոն դոլար արժեքով իր կոմիքսները
Հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջը խնդրել է վերադարձնել 2000թ․-ին իրենից գողացված կոմիքսները։ ComicBook-ին տված հարցազրույցում դերասանն այն գնահատել է 10 միլիոն դոլար։
«Ես պարզապես ցանկանում եմ, որ վերադարձնեն իմ կոմիքսները։ Դրանք գողացել են։ Ժամանակին ես դրանք գնել եմ բավական լավ գումարով, հիմա դրանք իսկական գանձ են դարձել եւ գնահատվում են մոտ 10 միլիոն դոլար։ Կոմիքսները հիմա ինչ-որ մեկի արկղում են՝ գանձերի հետ, եւ ես խնդրում եմ վերադարձնել դրանք, քանի որ շատ բան կարող եմ անել դրանցով։ Ես նույնիսկ պատրաստ եմ դրանք նվիրաբերել բարեգործությանը»,- ասել է Քեյջը։
Դերասանը կոմիքսների վաղեմի երկրպագու է։ Նա իր ազգանունը վերցրել է Marvel-ի հերոս Լյուկ Քեյջից (դերասանի իսկական ազգանունտ Կոպոլա է) եւ խաղացել է «Ուրվական մրցարշավորդը» եւ «Kick-Ass» կինոկոմիքսներում։