Չինաստանում ցուցադրել են Huawei-ի ստեղծած քրոսովերը
Չինաստանի հավաստագրման մարմինների բազայում հայտնվել են չինական թվային հսկայի ստեղծած AITO ապրանքանիշի մեծ քրոսովերի լուսանկարները: M7 ամենագնացի լուսանկարները հրապարկել է Autohome պորտալը:
AITO M7 մեքենայի չափսերը կազմում են 5020х1945х1775 մմ: Չափսերով այն համեմատելի է Audi Q7 եւ Hyundai Palisade մոդելների հետ: Երկրորդ եւ երրորդ շարքերում երկուական նստելատեղ է տեղադրված:
Մեքենան համալրված է 1,5 լիտր ծավալային տուրբոշարժիչով, որն աշխատում է որպես գեներատոր մարտկոցը լիցքավորելու համար, ինչպես նաեւ Huawei-ի էլեկտրաշարժիչով՝ 272 ձիաուժ հզորությամբ:
M7 քրոսովերը դարձել է AITO ապրանքանիշի երկրորդ մոդելը: Առաջին M5 մոդելը Չինաստանում վաճառվում է 248 000 յուանով: