Բրիտանացի ոստիկաններին խորհուրդ են տվել չօգտագործել «սըր» և «մեմ» դիմելաձևերը
Մեծ Բրիտանիայում ոստիկաններին խորհուրդ են տվել թագավորության բնակիչների հետ խոսելիս հրաժարվել «սըր» եւ «մեմ» դիմելաձեւերից: Ինչպես կիրակի հայտնել է The Mail on Sunday պարբերականը, ոստիկանության աշխատակիցներին խորհուրդ են տվել քաղաքացիների հետ շփվելիս գենդերային չեզոք բառապաշար օգտագործել:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայում սկսել են ոստիկանների շրջանում հատուկ վերապատրաստում անցկացնել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց հետ հաղորդակցվելու համար: Վերապատրաստման ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցներին հրահանգում են «խուսափել սեռական կողմնորոշման կամ անհատի գենդերային ինքնության վերաբերյալ ենթադրություններ անելուց»: Նոր կանոնները ենթադրում են նաեւ հրաժարում «աղջիկներ», «տղաներ», «ամուսին» եւ «կին» բառերն օգտագործելուց:
Ընդգծվում է, որ ԼԳԲՏ համայնքների ներկայացուցիչների հետ շփման համար ոստիկանական 43 հատուկ ստորաբաժանում է գործում Անգլիայում, Ուելսում եւ Հյուսիսային Իռլանդիայում:
Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության նախագահ Օլիվեր Դոուդենն, իր հերթին, քննադատել է նորամուծությունը: Նրա կարծիքով՝ իրավապահ մարմինների ղեկավարությունը պետք է կենտրոնանա հանցավորության դեմ պայքարի վրա, ոչ թե «ժամանակ ծախսի ոստիկանների վերադաստիարակության համար»: