Նշվել են աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանները
Նշվել են աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանները՝ ըստ The Art Newspaper միջազգային հրատարակության:
2021 թվականին ռուսական չորս թանգարաններ հայտնվել են ամենաշատ այցելվող մշակութային հաստատությունների ցանկում՝ Տրետյակովյան պատկերասրահը (իններորդ տեղ), Էրմիտաժը (վեցերորդ տեղ), Մուլտիմեդիա արվեստի թանգարանը (երրորդ տեղ) և Ռուսական թանգարանը (երկրորդ տեղ): Արվեստաբաններն այդ բարձր դիրքերը վարկանիշային աղյուսակում բացատրել են նրանով, որ դրանք ավելի կարճ ժամանակով են փակվել, քան մյուսները։
Առաջին տեղում Փարիզի Լուվրն է, չորրորդում՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Վաշինգտոնի արվեստի ազգային պատկերասրահը։
Հոդվածում նշվում է, որ 2021 թվականին, 2020 թվականի համեմատ, թանգարան այցելողների թիվն աճել է, թեև այն դեռ չի հասել նախահամաճարակային մակարդակին։ Ընդհանուր առմամբ 71 միլիոն մարդ է այցելել աշխարհի լավագույն 100 հաստատությունները՝ 2020 թվականի 54 միլիոնի դիմաց: 2019 թվականին այս ցուցանիշը կազմել է 230 միլիոն մարդ։