Սննդաբանը խորհուրդ է տվել նիհարողներին հետևել «ափսեի կանոններին»
Սննդաբան Ելենա Սոլոմատինան խորհուրդ է տվել նիհարողներին հետևել «ափսեի կանոններին». Այս մասին հայտնում է News.ru-ն։
Փորձագետը կարծում է, որ արդյունավետ նիհարելու համար ճաշը պետք է հավասարակշռված լինի։ «Ընդհանրապես ափսեն պետք է դասավորել այսպես՝ մի կողմից բանջարեղեն ենք դնում, իսկ մյուս կեսը նորից կիսում ենք։ Մեկի վրա ինչ-որ սպիտակուցային մթերք է, օրինակ՝ միս կամ ձուկ, իսկ մյուսի վրա՝ խավարտ: Դա կարող է լինել հնդկաձավար կամ շագանակագույն բրինձ», – բացատրել է նա:
Սոլոմատինան խորհուրդ է տվել նիհարողներին ուտել շոգեխաշած,խորոված կամ խաշած սնունդ։ Նրա կարծիքով՝ ավելի լավ է հրաժարվել տապակած միսից։ Նա նաև խորհուրդ է տվել օրվա ընթացքում յուրաքանչյուր կիլոգրամ քաշի դիմաց խմել առնվազն 30 միլիլիտր ջուր։ Բացի այդ, նիհարելու համար պետք է ուշադրություն դարձնել օրական հինգ անգամ սնվելու ռեժիմին և չմոռանալ ֆիզիկական ակտիվության մասին: