Փաշազադեն նամակ կուղարկի Գարեգին Բ-ին
Ադրբեջանական ԱՊՆ-ն գրում է.
Հայտնի են դարձել նոյեմբերի 1-ին Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի և Ադրբեջանում պահվող հայ գերի Հակոբ Ինջիղուլյանի միջև կայացած հանդիպման մանրամասները: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Կովկասի մահմեդականների վարչության մամուլի ծառայության ղեկավար Ռագիմ Դադաշևան նշել է, որ հանդիպման ժամանակ Փաշազադեն ասել է Ինջիղուլյանին, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը խնդրել է իրեն հայ գերուն վերադարձնել հայրենիք:
Փաշազադեն հայտարարել է, որ պատրաստ է կատարել այդ խնդրանքը և առաջարկել է Ինջիղուլյանին վերադառնալ հայրենիք, սակայն հայ գերին իբր հրաժարվել է վերադառնալ Հայաստան:
Փաշազադեն հայտարարել է նաև, որ պատասխան նամակ է ուղարկելու Գարեգին 2-րդ կաթողիկոսին: