Կիմ Չեն Ընն այցելել է նոր հեռահար զենքի փորձարկումների
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ըննին ցուցադրվել է նոր հեռահար մարտավարական զենք։ Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը։
Փորձնական կրակոցը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ ապրիլի 16-ին։ Թեստերը հաջող են անցել։ Հրատարակության համաձայն՝ այս զենքը «զգալիորեն կբարձրացնի հեռահար համակարգերի առաջադեմ հրետանային ստորաբաժանումների կրակային հզորությունը, ինչպես նաև կբարձրացնի մարտավարական միջուկային հրթիռների արդյունավետությությունը»։
Նշվում է, որ այցի ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդը հանձնարարականներ է տվել երկրի պաշտպանունակության հետագա զարգացման վերաբերյալ, ինչպես նաև հանձնարարել է զարգացնել միջուկային ուժերը։
Մարտի 28-ին Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կշարունակի հարձակողական զենք մշակել։ «Մենք կշարունակենք հասնել ազգային պաշտպանական ներուժի ամրապնդման նպատակին՝ մշակելով ավելի հզոր հարվածային զինատեսակներ՝ մեր ժողովրդական բանակը դրանցով զինելու համար»,- ասել է նա։