Ռուսաստանաբնակ ֆուտբոլիստը պատմել է, թե ինչու է որոշել հանդես գալ Հայաստանի հավաքականում
«Վելես» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արթուր Գալոյանը պատմել է, թե ինչու է որոշել խաղալ Հայաստանի հավաքականում՝ չնայած ծնվել ու մեծացել է ՌԴ-ում. գրում է gazeta.ru-ն։
«Հայրս հայ է, արյունս՝ հայկական, կրում եմ հայկական ազգանուն։ Միշտ զգացել եմ կապը Հայաստանի հետ։ Իմ մանկության կուռքը Հենրիխ Մխիթարյանն է եղել, նա ազգի հպարտությունն է։ Իմ որոշումն աշխարհի իրադրության հետ որևէ կապ չունի։
Հարցը վաղուց էր քննարկվում, ինձ հետ կապվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ քաղաքացիության հարցով դեռևս այս պատնմությունից առաջ։ Գիտեմ, որ մարզչական շտաբը վաղուց էր հետևում «Վելեսում »իմ խաղերին»,-ասել է մարզիկը։
Մինչև 2020-ը Գալոյանը խաղացել է մոսկովյան «Տորպեդո» ակումբում, հետո դարձել «Վելեսի» խաղացող․ թիմն ընդգրկված է Ֆուտբոլի ազգային լիգայում։