Կանխվել է Էրդողանի և Գյուլի նկատմամբ մահափորձը
Թուրքիայում կանխվել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նախագահ Աբդուլլահ Գյուլի նկատմամբ իրականացված մահափորձը: Այդ մասին այսօր տեղեկացրել է թուրքական Sabah գործակալությունը:
Հաղորդագրության համաձայն, մահապարտն, ով ուզել է մահափորձ իրականացնել, ձերբակալվել է հատուկ օպերատիվ գործողությունների արդյունքում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ մահապարտը մահափորձը պատրաստվել է իրականացնել Իզմիրում կայանալիք Տնտեսական կոնգրեսի ժամանակ: