ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Մարիուպոլի մզկիթում պատանդների ազատ արձակման մասին
Ինչպես տեղեկացնում է տեղեկացնում է ՏԱՍՍ լրատվականը ռուսական հատուկ ջոկատայիններն ազատ են արձակել Մարիուպոլի թուրքական մզկիթում ուկրաինացի ազգայնականների կողմից պատանդ պահվածներին։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Մարիուպոլ քաղաքի ազատագրման հարձակողական գործողությունների ընթացքում, Թուրքիայի Հանրապետության նախագահ Էրդողանի խնդրանքով, ապրիլի 16-ին Պրիմորսկի շրջանում հատուկ գործողություն է իրականացվել՝ ուկրաինացի նացիստների կողմից պատանդներին ազատելու համար»,- ասաց նա։
Կոնաշենկովի խոսքով՝ ռուսական հատուկ նշանակության ջոկատի անձնուրաց գործողությունների արդյունքում մզկիթն ազատ է արձակվել.«ԱՊՀ երկրներից մեկի քաղաքացիներ՝ պատանդները, ազատ են արձակվել և տեղափոխվել անվտանգ վայր»,- ասել է գեներալը։