Եղիսաբեթ Երկրորդը չի մասնակցի Զատիկի կիրակիի արարողությանը
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը չի մասնակցի Զատկի կիրակի Վինձորում անցկացվող պատարագին՝ շարժունակությամբ պայմանավորված խնդիրների պատճառով:
Բուքինգհեմյան պալատը հայտնել է, որ թագուհին, ով վերջերս առողջական խնդիրներ է ունեցել, ներկա չի գտնվի միջոցառմանը:
Անցյալ շաբաթ Բուքինգհեմյան պալատը հայտարարեց, որ 95-ամյա միապետը չի մասնակցել նաև Վինձորի Սուրբ Գեորգի մատուռում անցկացված Ավագ հինգշաբթի պատարագին :
Արքայազն Չարլզը հետևեց հինավուրց ավանդույթին, որի համաձայն նվիրաբերվում են մեծ գումարներ նրանց, ովքեր Ոտնլվայի քրիստոնեական ծառայություն են մատուցել տարեցներին, անխոնջ աշխատել են համաճարակի ժամանակ կամ մխիթարել են կարիքավորներին: Թագուհին,ըստ հաղորդագրության, այժմ առողջական խնդիրներ չունի, սակայն տեղաշարժման որոշ խնդիրներ ունի:
Հինգշաբթի հինգերորդ դեպքն էր, երբ իր 70-ամյա կառավարման ընթացքում թագուհին չմասնակցեց Ոտնլվայի պատարագին: Իսկ ծննդյան տոներից հետո կորոնավիրուսի թեթև տեսակով հիվանդանալու պատճառով տևական ժամանակ չէր մասնակցել զանգվածային միջոցառումների, թեև մասնակցեց անցյալ տարի ապրիլին 99 տարեկանում մահացած ամուսնու՝ Էդինբուրգի Հերցոգի հիշատակի արարողությանը: