Իրանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը չեղարկել է ԱՄՆ այցը այն բանից հետո, երբ վերջինս ձգձգել է վիզայի տրամադրումը
Իրանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էհսան Հանդոուզին չեղարկել է Համաշխարհային բանկի նիստին մասնակցելու համար իր այցը ԱՄՆ այն բանից հետո, երբ ամերիկյան կողմը ձգձգել է նրա եւ նրան ուղեկցող պատվիրակության համար վիզաների տրամադրումը, հայտնում է Mehr-ը։
ԱՄՆ կառավարությունը շարունակում է խախտել իր պարտավորությունները եւ խոչընդոտում է իրանական պատվիրակությունների ներկայությանը միջազգային համաժողովներին, ասվում է Իրանի էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ։
Իրանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էհսան Հանդոուզին չեղարկել է Համաշխարհային բանկի նիստին մասնակցելու համար իր այցը ԱՄՆ այն բանից հետո, երբ ամերիկյան կողմը ձգձգել է նրա եւ նրան ուղեկցող պատվիրակության համար վիզաների տրամադրումը, նշված է հայտարարության մեջ:
Այս տարի ավելի վաղ Իրանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը պետք է ընկերական հանդիպում անցկացներ ԱՄՆ-ում՝ ամերիկյան ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական հրավերով, սակայն այն բանից հետո, երբ ԱՄՆ կառավարությունը մերժեց վիզաները Իրանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ալիռեզա Դաբիրին եւ իրանական թիմի մյուս 5 անդամներին, ստիպված եղան չեղարկել ուղեւորությունը։