ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը խոսել է Կովկասում թուրք-իսրայելական համագործակցության անհրաժեշտության մասին
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Հասան Մուրադ Մարջանն իսրայելական թերթում հրապարակված հոդվածում խոսել է Կովկասում թուրք-իսրայելական համագործակցության անհրաժեշտության մասին:
Մարջանը նշել է, որ բնական է` Իսրայելն ու Թուրքիան ունեն բոլոր հարցերի վերաբերյալ ընդհանուր տեսլական, այդ թվում՝ Պաղեստինի հարցում, սակայն երկու երկրների աշխարհառազմավարական շահերը պահանջում են սերտ ու բազմակողմ համագործակցություն տարածաշրջանային սպառնալիքների դեմ պայքարում։
«Տարածաշրջանային հարցերում թուրք-իսրայելական թափանցիկ ներգրավվածությունն օրինակ կծառայեր երկխոսությանը և դիվանագիտությանն առաջնահերթություն տալու առումով: Բացի այդ, մենք չպետք է աչքաթող անենք այն պոտենցիալ օգուտները, որոնք թուրք-իսրայելական կառուցվածքային գործընկերությունը կբերի MENA-ից (Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա) դուրս գտնվող տարածաշրջաններին, ինչպիսիք են` Կովկասը, Կենտրոնական Ասիան և Ենթասահարյան Աֆրիկան»,- ասել է նա։
Մարջանը նաև հայտարարել է, որ երկու երկրները պետք է համագործակցեն ահաբեկչության դեմ պայքարում։