Ռուսաստանը և Ուկրաինան զոհերի մասին նոր տվյալներ են հրապարակել
Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ Ուկրաինան ունեցել է 2․5-3 հազար զոհ և 10 հազար վիրավոր։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ հավելելով, որ խաղաղ բնակչության շրջանում կորուստները շատ ավելի դժվար է հաշվել։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալով՝ Ռուսաստանը կորցրել է մոտ 20 հազար զինծառայող:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության վերջին տվյալով՝ հատուկ գործողության մեկ ամսվա ընթացքում զոհվել է 1351 ռուս զինծառայող, վիրավորվել՝ 3825-ը։ Ուկրաինական զորքերի կորուստը, ռուսական կողմի գնահատմամբ, 30 հազար է։
Մոսկվան և Կիևը հայտնել են նաև ապառազինության կորուստների մասին։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ խոցվել է ուկրաինական ավելի քան 800 ռազմական օբյեկտ, ընդհանուր առմամբ ոչնչացվել է ավելի քան 5000 միավոր զինտեխնիկա:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալով՝ ընդհանուր առմամբ խոցվել է ավելի քան 3000 միավոր ռուսական զինտեխնիկա։