Գերմանիան ՀԲԳ-ի երեք լողացող տերմինալների վարձակալության պայմանագրեր է ստորագրել
Գերմանիան ՀԲԳ-ի երեք լողացող տերմինալների վարձակալության պայմանագրեր է ստորագրել եւ քննարկում է չորրորդը՝ Ռուսաստանից գազի մատակարարումից կախվածությունը արագ նվազեցնելու համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրները:
Գերմանիայի էկոնոմիկայի եւ կլիմայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ RWE և Uniper կոմունալ ընկերությունների միջոցով երեք լողացող պահուստ եւ ապագազիֆիկացման սարքեր է ստացել՝ հավելելով, որ բանակցությունները վերջնական փուլում են:
«Չորրորդ FSRU-ի շուրջ բանակցությունների պլանավորումն ու նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ասել է աղբյուրը:
Գերմանիան նախատեսում է առաջիկա տասնամյակում մինչեւ 3 միլիարդ եվրո ծախսել չորս տերմինալների վրա, հայտնում է dpa լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ֆինանսների նախարարության փաստաթուղթը։
FSRU-ները ռուսական գազից կախվածությունից դիվերսիֆիկացման Գերմանիայի ռազմավարության մաս են կազմում: Նախարարությունը հայտարարել է, որ տերմինալները կարող են սկսել աշխատանքն արդեն 2022/2023 թթ. ձմռանը։