«Կապույտ բզեզ» ֆիլմում Սյուզան Սարանդոնը կփոխարինի Շերոն Սթոունին
Ամերիկացի դերասանուհի, 75-ամյա օսկարակիր Սյուզան Սարանդոնը DC-ի «Կապույտ բզեզ» ֆիլմում կմարմնավորի անհաղթելի ախոյան Վիկտորյա Կորդին. հերոսուհին չի հայտնվել բնօրինակ կոմիքսներում: Ի սկզբանե նրան պետք է մարմնավորեր Շերոն Սթոունը։
Սարանդոնի կերպարի մասին մանրամասներ դեռ հայտնի չեն։
Ջոլո Մարիդուենյոն կխաղա Ռեյեսի գլխավոր դերը՝ այն երեք կերպարներից մեկը, որը Կապույտ բզեզն էր DC-ի օրիգինալ կոմիքսներում։ Էլ Պասոյից դեռահաս Ռեյեսը դպրոցից տուն գնալիս հայտնաբերում է «կախարդական» սրբաբզեզին: Միջատին տուն բերելով՝ տղան գերուժ է ձեռք բերում։ Սա DC-ի առաջին նախագիծն է, որի գլխավոր հերոսը լատինաամերիկացի է։
Ռեժիսորն Անխել Մանուել Սոտոն է։ Ֆիլմի սցենարը գրել է Գարեթ Դանեթ-Ալքոսերը, որն աշխատել է «Սպիով դեմքը» ֆիլմի ռեմեյքի վրա։
Սպասվում է, որ «Կապույտ բզեզը» կինոթատրոններում կհայտնվի 2023 թվականին: