Հարցվողների 70%-ը ոստիկանության նկատմամբ իրենց վերաբերմունքը դրական են գնահատել
Ըստ իրականացված ոստիկանության վերաբերյալ հանրային կարծիքի հարցման նախնական արդյունքների՝ հարցվողների 70%-ը ոստիկանության նկատմամբ իրենց վերաբերմունքը դրական են գնահատել: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Վերջերս ԵՄ ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող «Հաշվետու հաստատություններ և Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացվել է հարցում։
Ամբողջական հարցումը դեռևս ամփոփման փուլում է, սակայն արդեն կան նախնական տվյալներ։
Ըստ իրականացված ոստիկանության վերաբերյալ հանրային կարծիքի հարցման նախնական արդյունքների՝ հարցվողների 70%-ը ոստիկանության նկատմամբ իրենց վերաբերմունքը դրական են գնահատել։ Ոստիկանությունը նաև առաջատար է իրավապահ հաստատությունների ոլորտում՝ վստահության 58% ցուցանիշով։
Հարցման վերջնական և ավելի համապարփակ տվյալները ԵԱՀԿ կողմից կներկայացվեն մայիսին։