City Football Group-ը ցանկանում է գնել 11-րդ ակումբը
City Football Group-ը մտադիր է ձեռք բերել իտալական «Պալերմո» ֆուտբոլային ակումբը։ Բանակցությունները նոր են սկսվում։ Ամռանը հնարավոր է գործարքի կնքում, հաղորդում է ESPN-ը։
2019-ին «Պալերմոն» հայտարարվել էր սնանկ։ Հիմա ակումբը հանդես է գալիս Իտալիայի երրորդ դիվիզիոնում։
City Football Group-ն Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի», ամերիկյան «Նյու Յորքի Սիթիի», ավստրալական «Մելբուրն Սիթիի», ճապոնական «Յոկոհամայի», Ուրուգվայի «Մոտեվիդեո Սիթիի», իսպանական «Ժիրոնայի», ֆրանսիական «Տրուայի», չինական «Սիչուանի», հնդկական «Մումբայ Սիթիի» եւ բելգիական «Լոմելի» սեփականատերն է։
Ընկերությայն 78 տոկոսը պատկանում է Արաբական Միացյալ Էմիրությունների Abu Dhabi United Group-ին, 10 տոկոսն՝ ամերիկյան Silver Lake-ին, 12 տոկոսը՝ չինական China Media Capital-ին եւ CITIC Capital-ին։