Պուտինը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը դրական են գնահատել համատեղ աշխատանքն ՕՊԵԿ+ ձևաչափում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը դրական են գնահատել համատեղ աշխատանքը ՕՊԵԿ+ ձեւաչափում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության արդիական հարցեր, այդ թվում՝ առեւտրատնտեսական ոլորտում։ «Կողմերը փոխադարձ տրամադրվածություն են հայտնել Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ փոխշահավետ կապերի հետագա զարգացման համար։ Դրական գնահատական է տրվել նավթի համաշխարհային շուկայի կայունության ապահովմանն ուղղված համատեղ աշխատանքին ՕՊԵԿ+ ձեւաչափում: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում միջազգային օրակարգի որոշ հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի եւ Եմենի կարգավորման շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ: