Իվան Ուրգանտը Քսենիա Սոբչակի սարսափելի լուսանկարը հրապարալուց հետո նրան համեմատել է գորտի հետ
Ինչպես հայտնի է, հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը հետևում է հայտնիների միկրոբլոգներին: Նա շատ հաճախ այդ նկարները ցուցադրում է նաև իր հաղորդումների ընթացքում: Դրանք ցնցում են ոչ միայն Ուրգանտին, այլ նաև հանրությանը: Հերթական հաղորդման ընթացքում ցուցադրվել է ամենասարսափելի հայտնիների լուսանկարները: Երեխաների շրջանում անցկացվել է սոցիալական հարցում, որը նպատակ է ունեցել պարզելու, թե որ հայտնի դեմքերն են սարսափելի հատկապես երեխաների համար:
Արտասահմանյան աստղերի մեջ ամենասարսափելին համարվել էր Լեդի Գագան: Հաղորդավարուհի Քսենիա Սոբչակի էջում Ուրգանտը գտել է սարսափելի նկար, որը համեմատել է գորտի հետ: Զարմանալի է, բայց հաղորդավարուհին ադեկվատ ձևով է վերաբերվել Ուրգանտի այդ բնորոշմանն ու անգամ շնորհակալություն հայտնել նրանից: