Բահրեյնի Investcorp ընկերությունը 1 միլիարդ եվրոյով կգնի «Միլանը»
Իտալական «Միլանի» սեփականատերը կփոխվի։ Բահրեյնի Investcorp ներդրումային ընկերությունը 1 միլիարդ եվրոյով կգնի ակումբը Elliott Management-ից, հաղորդում է Reuters-ը։ Բանակցությունները մոտենում են ավարտին։ Գումարի մեջ մտնում են նաեւ «Միլանի» պարտքերը։
Investcorp-ը զբաղվում է մասնավոր ներդրումներով, անշարժ գույքով, վարկերի կառավարմամբ եւ ռազմավարական կապիտալով։ Ընկերության ակտիվները հասնում են 42 միլիարդ դոլարի։
Այն կարող է դառնալ Մերձավոր Արեւելքից առաջին սեփականատերը Իտալիայի առաջնությունում։