Յուրի Դուդը և Եկատերինա Շուլմանը ճանաչվել են օտարերկրյա գործակալներ
Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը լրագրող Յուրի Դուդին, քաղաքագետ Եկատերինա Շուլմանին եւ մի շարք այլ քաղաքացիների ճանաչել է որպես օտարերկրյա գործակալ։ Այս մասին հայտնում է գերատեսչության կայքը։
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը լրագրող Յուրի Դուդին եւ քաղաքագետ Եկատերինա Շուլմանին մուտքագրել է ԶԼՄ օտարերկրյա գործակալների ռեգիստր։ Նրանց հետ օտարերկրյա գործակալ են ճանաչվել եւս յոթ հոգի։ Նրանց թվում են ծաղրանկարիչ Սերգեյ Էլկինը, The Insider-ի հիմնադիր Ռոման Դոբրոխոտովը։ Բացի այդ, ցուցակում են Ռեգինա Ձուգկոեւան, Կարեն Շահինյանը, Մարիա Սաբունաեւան, Ալեքսեյ Սեմյոնովը եւ Կիրիլ Կրուգլիկովը։