ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինայում պատերազմը կարող է տևել մինչև 2022 թվականի վերջ
ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինայում պատերազմը կարող է տեւել մինչեւ 2022 թվականի վերջ, CNN-ին ասել են եվրոպացի երկու պաշտոնյա։ Նրանց խոսքով՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այդ մասին ասել է եվրոպացի դաշնակիցներին։
Պաշտոնյաներից շատերը, ովքեր զրուցել են CNN-ի հետ, ընդգծել են, որ դժվար է կանխատեսել, թե որքան երկար կարող է տեւել պատերազմը, սակայն ոմանք ասում են, որ որեւէ նշան չկա, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջնական նպատակները փոխվել են:
Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ մարտերը կարող են «ամիսներ կամ նույնիսկ ավելի երկար» տեւել, մինչդեռ եւս երկու եվրոպացի պաշտոնյա ասել է, որ Ուկրաինայի արեւելքում մարտերը կարող են չորսից վեց ամիս տեւել, այնուհետեւ փակուղի մտնել: