India Today. Հնդկաստանը ռուսական «Ս-400» հրթիռների խմբաքանակ է ստացել
Հնդկաստանը ռուսական «Ս-400» հրթիռների խմբաքանակ է ստացել: Ինչպես հայտնում է India Today-ը՝ վկայակոչելով աղբյուրները, «Ս-400» հրթիռների հիմնական մասն առաքվել է ծովով եւ ներկայումս շահագործման մեջ է։
Հրթիռային համակարգերի մասերը հասել են ինչպես օդային, այնպես էլ ծովային ճանապարհով եւ արագ տեղակայվել նշանակված վայրերում:
Աղբյուրները հայտնել են, որ զինվորականները պահեստամասեր եւ սարքավորումներ են կուտակում, որոնք անհրաժեշտ են նավատորմի շահագործման համար, եւ ներկայումս խնդիրներ չկան: Սակայն մոտ ապագայում նրանք կարող են խնդրի առաջ կանգնել, քանի որ ռուսները չեն կարողանում վճարել մատակարարումների համար՝ բանկային համակարգի սահմանափակումների ու պատժամիջոցների պատճառով։
Մինչդեռ Հնդկաստանի կառավարությունն ակտիվորեն խնդրի լուծման ուղիներ է փնտրում, եւ այդ ուղղությամբ պարբերական հիմքով ջանքեր են գործադրվում: