Ֆիլիպ Կիրկորովը մեկնաբանել է իր նմանությունն Անաստասիա Ստոցկայայի եւ Սերգեյ Աբգարյանի որդուն
Տարիներ շարունակ երկրպագուները կասկածում էին, որ ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը սիրավեպ ունի երգչուհի Անաստասիա Ստոցկայայի հետ։ Զույգը հերքում էր այդ լուրերը՝ ասելով, թե իրենց հարաբերությունները բացառապես ընկերական բնույթ ունեն։ Ավելի ուշ Ստոցկայան ամուսնացել է ու երեխաներ ունեցել։ Շատ երկրպագուներ նշում էին, որ նրա որդին նման է Կիրկորովին։ StarHit-ի հաղորդմամբ՝ երգիչը մեկնաբանել է սիրավեպի մասին լուրերը։
«Նախ, այդ ընթացքում ես դեռ հարաբերություն ունեի»,- լուրերը հերքել է Կիրկորովը։
«Եվ ամեն դեպքում Ստոցկայան առանձնահատուկ է իմ կյանքում։ Ինձ համար դա ամենավատ օրինակն է, թե ինչ մակարդակում պետք է զարգանան Ֆիլիպի Կիրկորովի եւ ինչ-որ մեկի հարաբերությունները։ Որպես զույգ, վստահ եմ, մենք միասին կլինենիք եւ այս տարի կնշեինք 20-ամյակը»,- անկեղծացել է 54-ամյա Ֆիլիպը։
Ստոցկայան ամուսնացած է եղել երկու անգամ։ Գործարար Սերգեյ Աբգարյանի հետ ամուսնության ընթացքում ծնվել են նրանց որդին՝ Ալեքսանդրը եւ դուստրը՝ Վերան։ Երկրպագուները նշում են, որ Ալեքսանդրն անհավանական նման է Կիրոկորվին։