Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի խնդրանքով այցելել է Հակոբ Ինջիղուլյանին
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նոյեմբերի 1-ին հանդիպել է Ադրբեջանում պահվող հայ գերի Հակոբ Ինջիղուլյանին: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, հանդիպումը կայացել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի խնդրանքով:
Ըստ Փաշազադեի` հայ զինվորի մասին հոգ են տանում և չեն նեղացնում:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի և Ադրբեջանի թեմի արքեպիսկոպոս Ալեքսանդր Իշեինը, Ադրբեջանում հրեական համայնքի ղեկավար Մելիք Եվդաևը և Բաքվում Կաթոլիկ համայնքի առաջնորդ Վլադիմիր Ֆեկետեն: Կարմիր խաչի կողմից թույլտվության բացակայության պատճառով' լրագրողները չեն մասնակցել հանդիպմանը: