Ֆինլանդիան «ամենայն հավանականությամբ» կանդամակցի ՆԱՏՕ-ին
Ֆինլանդիան «ամենայն հավանականությամբ» կանդամակցի ՆԱՏՕ-ին, Sky News-ին ասել է Ֆինլանդիայի եվրոպական հարցերի եւ կորպորատիվ կառավարման նախարար Տիտտի Տուպպուրայնենը։
Նրա խոսքով՝ «ճնշող մեծամասնությունը» կողմ է ՆԱՏՕ-ին անդամակցությանը, սակայն «մենք պետք է այս հարցը մանրակրկիտ քննարկենք մեր խորհրդարանում»:
«Ուստի այս պահին կարող եմ ասել, որ դա շատ հավանական է, բայց որոշումը դեռ կայացված չէ»,- ասաց նա։ «Բայց, իհարկե, Ռուսաստանի գործողությունները, դաժան պատերազմն Ուկրաինայում, արթնացման կոչ են բոլորիս համար»,- հավելել է նա։
Ավելի վաղ, ելույթ ունենալով Ստոկհոլմում իր շվեդ գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսին, Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ասել էր, որ երկրի որոշումն անդամակցության համար դիմելու վերաբերյալ կկայացվի «շաբաթների, այլ ոչ ամիսների ընթացքում»: