Ռուսաստանը կարող է դեֆոլտի մեջ հայտնվել․ Moody's
Ռուսաստանը կարող է դեֆոլտի մեջ հայտնվել ռուբլով իր դոլարային պարտատոմսերը սպասարկելուց հետո։ Այս մասին հայտարարել է Moody's գործակալությունը։
Ռուսաստանը վճարել է 2022 եւ 2042թթ․ մարման ժամկետով երկու սուվերեն պարտատոմսերի գծով, որոնց մարման ժամկետն ավարտվել է ապրիլի 4-ին, ոչ թե դոլարով, այլ ռուբլով: Այսպիսով, «Ռուսաստանը կարող է հայտնվել դեֆոլտի մեջ, եթե չշտկի իրավիճակը մինչեւ մայիսի 4-ը։ Այս մասին ասվում է Moody's-ի հայտարարության մեջ, հաղորդում է Reuters-ը։
«Պարտատոմսերի պայմանագրերը դոլարից բացի այլ արժույթով մարում չեն նախատեսում»,-նշում է Moody's-ը։
Գործակալությունը նաեւ նշում է, որ թեեւ 2018-ից հետո թողարկված որոշ ռուսական եվրոպարտատոմսեր թույլ են տալիս ռուբլով վճարումներ կատարել որոշակի պայմաններով, մինչեւ 2018թ․ թողարկվածները։
1998-ին Ռուսաստանը 40 միլիարդ դոլարի ներքին պարտքի դեֆոլտ է հայտարարել եւ արժեզրկել ռուբլին նախագահ Բորիս Ելցինի օրոք, քանի որ փաստացի սնանկ է ճանաչվել Ասիայում պարտքային ճգնաժամից հետո, իսկ նավթի գների անկումը խաթարել է վստահությունը ռուբլու կարճաժամկետ պարտքի նկատմամբ:
Այս անգամ Ռուսաստանն ունի գումար, բայց չի կարող վճարել, քանի որ աշխարհի մեծությամբ չորրորդ պաշարները սառեցված են ԱՄՆ-ի, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի կողմից:
Սա կարող է լինել առաջին խոշոր դեֆոլտը Ռուսաստանում վերջին մեկ դարում: