Բրիտանական Telegraph-ը գերմանական ամբարտավանության մասին
Որքան էլ գոհ լինեմ Գերմանիայում իմ վարած կյանքով, կստեի, եթե ասեի, որ չեմ զգացել հանրահայտ գերմանական ամբարտավանությունը: Իսկապես այստեղ անցկացրած 10 տարում իմ առօրյա կյանքը համալրված է եղել նման հանդիպումներով, գրում է Փոլ Սալիվանը բրիտանական Telegraph-ում:
«Ինչ-որ չափով գործնականում անտեսանելի լինելը բարերում եւ ռեստորաններում, անտեսված լինելը փոստային բաժանմունքների, կայարանների եւ նույնիսկ խանութների աշխատակիցների կողմից, Բեռլինի կյանքի մի մասն է համարվում, սակայն կարելի է նաեւ ասել, որ «դա գերմանական փորձառության» մի մասն է՝ անկախ այն հանգամանքից, թե երկրի որ հատվածում ես գտնվում:
Վերջերս այդ փորձառությունն ինձ ստիպել է մտածել այն մասին, թե իրականում որքան բնորոշ է մեծամտությունը: Անգամ հպանցիկ հայացքն այդ երեւույթին ցույց է տալիս, որ այն, թերեւս, բացառապես գերմանական հատկանիշ չէ, բրիտանացիներն ու ֆրանսիացիները եւս տառապում են նույնպիսի կարծրատիպերով:
Այնուամենայնիվ, թվում է, Գերմանիայում կա որոշակի մշակութային մեծամտություն, որը բնորոշ առանձնահատկություն է:
Գերմանիայում մեծամտությունը բոլորվին այլ մտազուգորդումներ է առաջացնում, որոնք կապված են ռոբոտացված անփութության հետ:
Ավելորդ է ասել, որ այդ կարծրատիպերը որոշակի պատմական համատեքստ ունեն: Գերմանիային որպես երկիր իր գոյության գրեթե ողջ ընթացքում, այսինքն՝ 1871 թ. ի վեր, միշտ մեղադրել են գերազանցության բարդույթ ունենալու մեջ: Դրանից 10 տարի առաջ Էմանուել Գեյբելն իր Deutschlands Beruf («Գերմանիայի առաջադրանքը») պոեմում կայսերամետ արտահայտություն էր հնարել. «Am deutschen Wesen soll die Welt genesen», որը թարգմանվում է որպես «գերամանական ոգին կբուժի աշխարհը»:
Արդյունքում այն դուրս է բերվել համատեքստից եւ օգտագործվել ռազմական ասպարեզում Գերմանիայի ամենահայտնի բռնապետերի՝ Վիլհելմ II կայսեր եւ Հիտլերի կողմից»: