Ադրբեջանցիներից իր տունը պաշտպանող 106-ամյա հայ կնոջ լուսանկարը թուրքական լրատվական կայքերում (լուսանկարներ)
Մարդու ապրած կյանքի ամենավառ ապացույցները լուսանկարներն են: Երբեմն, նույնիսկ մեկ նկարը ավելի շատ բան կարող է ասել, քան հազարավոր խոսքերը: Պատմական լուսանկարները կատարում են յուրատեսակ կամրջի դեր՝ անցյալը միացնելով ապագայի հետ: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Ստորև ներկայացնում ենք ամերիկացի լրագրող Արթուր Բրիսբանի «Մեկ լուսանկարը երբեմն արժե ավելին, քան հազարավոր բառերը» լուսանկարների շարքը, որը հրապարակվել է թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցներում: Ուշագրավ է այն, որ լուսանկարներից մեկում շոշափվում է հայկական թեմատիկա: Շարքում տեղ է գտել նաև ադրբեջանցիներից իր տունը պաշտպանող 106-ամյա հայ կնոջ լուսանկարը:
Ավստրիա՝ II համաշխարհային պատերազմի տարիներ: Մանկատան սան ուրախությունը՝ նոր կոշիկներ ստանալիս
1916 թ. Չարլի Չապլինը 27 տարեկանում
1965 թ. Վիետնամ. անհայտ զինվոր
1990 թ.Արցախում ադրբեջանցիներից իր տունը պաշտպանող 106-ամյա հայ կին
1958 թ. Էլվիս Փրեսլի