Արմեն Գրիգորյանը Բրյուսելում չի թաքցրել իր հակառուսական տրամադրվածությունը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի հայտնի միտքը, թե միջազգային հանրությունը մեզնից պահանջում է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնել, ըստ որոշ լուրերի՝ ծնվել է Բրյուսելում։ Մեր աղբյուրն ասում է, որ Արեւմուտքը հարմար պահն օգտագործում է Հայաստանի ձեռամբ Ռուսաստանին հարված հասցնելու, տարածաշրջանում ՌԴ ազդեցությունը նվազեցնելու համար, եւ գործարք են առաջարկել՝ հրաժարվել Ռուսաստանից, Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, դրա դիմաց խոստացել են երաշխավորել արցախահայության անվտանգությունը, ՀՀ սահմանների անվտանգությամբ էլ կզբաղվի ՆԱՏՕ-ի զորքը։
Բրյուսելյան այցից 1 շաբաթ առաջ Բրյուսել մեկնած ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ չի թաքցրել իր հակառուսական տրամադրվածությունը․ ԵՄ պաշտոնյաներին նա դիմավորել է՝ բացականչելով․ «Բարի գալուստ, Հարավային Կովկաս», ապա ողջ զրույցը վարել է «եկեք, մեզ փրկեք» մոտիվներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: