Գերմանիայի կանցլերը մտադիր է 2 միլիարդ եվրոյով ավելացնել Գերմանիայի ռազմական բյուջեն. Reuters
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նախատեսում է 2 միլիարդ եվրոյով ավելացնել ռազմական բյուջեն, հիմնականում՝ Ուկրաինային օգնելու համար։ Այս մասին ուրբաթ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրը Գերմանիայի կառավարությունում:
Նրա խոսքով՝ Շոլցը մտադիր է լրացուցիչ 2 միլիարդ եվրո ծախսել նոր ռազմական տեխնիկայի վրա, հիմնականում՝ Կիեւին օգնություն ցուցաբերելու համար։ Ընդ որում, ըստ աղբյուրի, այդ գումարից մոտ 400 մլն եվրոն նախատեսված է Խաղաղության եվրոպական հիմնադրամի համար, որը զենք է գնում Ուկրաինայի համար, իսկ մնացած ծախսերի մի մասը կուղղվի Կիեւին եւ այլ երկրներին երկկողմանի մատակարարումների համար: