Կիևի և Մոսկվայի միջև Բարեկամության հրապարակը կվերանվանվի
Ուկրաինայի մայրաքաղաքում Կիևի և Մոսկվայի միջև Բարեկամության հրապարակը կվերանվանվի Մարիուպոլի հերոսների հրապարակ։ Այս մասին հայտնում է Մեդուզան։
Քաղաքապետ Կլիչկոյի խոսքով՝ քաղաքային խորհուրդը նաև կարգադրել է մինչև մայիսի 9-ը փոխել քաղաքային այլ օբյեկտների անուններ՝ ներառյալ ռուս գործիչների անուններով փողոցները, պողոտաները և մետրոյի կայարանները։
Ավելի վաղ նման որոշում էր կայացվել Ուժգորոդում և Իվանո-Ֆրանկիվսկում, որտեղ փողոցներից մեկը կստանա ազգայնական կազմակերպության անդամ Նիկոլայ Արսենիչ-Բերեզովսկու անունը։