Ո՞ւր է անհետացել Իրանի առաջնորդը
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հոկտեմբերի 5-ից մինչ օրս ելույթ չի ունեցել հանրության առջև: Նրա բացակայությունը առիթ է տվել մի շարք խոսակցությունների: Որոշ աղբյուրների հավաստմամբ՝ վերջերս առաջնորդն ուշաթափվել է:
Ալի Խամենեին այս տարի Մեքքա գնացող հավատացյալների առջև ուղղորդող քարոզով հանդես չի եկել: Դա էլ պատճառ է դարձել, որ մեկնաբանները խոսեն նրա վատ առողջական վիճակի և հնարավոր մոտալուտ մահվան մասին:
Գերագույն առաջնորդը բժիշկների հսկողության տակ է: Այս մասին տեղեկացնում է «Ալ-Արաբիան»` վկայակոչելով The Times-ը: Իսկ իսրայելական Debka կայքը պնդում է, Խամանեին ելույթ չի ունենում, քանի որ աշխատում է Իրանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ պայմանագրի վրա:
Իրանի պաշտոնական տեղեկատվական գործակալության` IRNA-ի նոյեմբերի 1-ի գլխավոր նորությունը Խանեմեի ուղերձն էր, որն ընթերցեցին ժողովրդագրական խնդիրներին նվիրված ասուլիսի մասնակիցները: Իսկ կադրում գործակալությունը ոչ թե առաջնորդի նկարն է ցուցադրել, այլ նրա ձեռքի նկարը` ինչ-որ փաստաթուղթ ստորագրելիս:
Ալի Խամենեի առողջությունը վատթարացել է, երբ հարձակման ժամանակ վնասվածք է ստացել, որից հետո աջ ձեռքը կաթվածահար է եղել: