Զելենսկին խնդրել է Բայդենին Ռուսաստանը մտցնել ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խնդրել է Ռուսաստանը ներառել ահաբեկչությունը հովանավորող երկրների՝ ԱՄՆ ցուցակում։
Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Զելենսկին համապատասխան կոչով դիմել է Բայդենին այս շաբաթվա սկզբին՝ հեռախոսազրույցի ժամանակ։ Իր հերթին, Բայդենը, ըստ թերթի, որևէ պարտավորություն չի ստանձնել կոնկրետ գործողությունների առումով, սակայն ասել է, որ պատրաստ է ուսումնասիրել Մոսկվայի վրա ճնշումը մեծացնելու առաջարկների մի ամբողջ շարք։