Ռիհաննայի և Ասափ Ռոքիի բաժանման լուրը ցնցել է երկրպագուներին
Այս գիշեր երգչուհի Ռիհաննայի երկրպագուները չեն կարողացել քնել. բանն այն է, որ համացանցում տարածվել է լուր այն մասին, թե իբրև ռեփեր Աասափ Ռոքին՝ Ռիհաննայի ապագա երեխայի հայրը և այժմյա սիրելին, դավաճանել է նրան։
Kurrco-ի հաղորդմամբ` խոսքը Ռիհաննայի ոճաբան և ընտանիքին բավականին մոտ աղջկա մասին է` Ամինա Մուադիի։ Նա նաև Քիմ Քարդաշյանի և մոդել Ջիջի Հադիդի ոճաբանն է։ Այժմ Ռիհաննայի երկրպագուները երգչի և ոճաբանի մեկնաբանություններում քարկոծում են նրանց և խոստովանություն են պահանջում։
Հիշեցնենք, որ երգչուհին շուտով արդեն կծննդաբերի, սակայն դեռևս նրա և ռեփերի հարաբերությունները օրինական չեն։